Մարտի 10-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային, որն էլ՝ «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինս է՝ առջեւում կայանված «Տոյոտա»-ին:
Ոստիկանության մամուլի ծառայուոյունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























