Մարտի 10-ին, ժամը 04.00-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Սասնա Ծռեր եւ Տիգրան Պետրոսյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել փողոցի երթեւեկելի մասից եւ բախվել պատին:
Ոստիկանության մամուլի ծառայուոյունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























