2013-25 թվականներին Հայաստանը պետք է անցնի «բաց երկնքի» քաղաքականության: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած «2012-15 թ.թ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում» (նախագիծ):
«Բաց երկնքի» քաղաքականությունը ենթադրում է ցածր բյուջետային ավիափոխադրողների ներգրավում, երկաթուղային ուղեվորափոխադրումների շուկայի ապամենաշնորհում եւ մրցակցային բնույթի ապահովում, Երեւանից դուրս զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծում եւ արդիականացում, ինչպես նաեւ միջազգային հյուրանոցային օպերատորների ներգրավման խրախուսում:
Սպասվում է, որ 2025 թ. Հայաստանը տարեկան կընդունի 2,3 մլն զբոսաշրջիկ՝ ներկայիս 800 հազարի համեմատ:
Նշենք, որ մի շարք եվրոպական ավիաընկերություններ 2012 թ. դադարեցրել են չվերթները դեպի Երեւան՝ «Զվարթնոց» օդանավակայանի բարձր գների եւ ոչ ազատ օդային տարածքի պատճառով:



























