Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրում է առաջիկա տարիներին էապես բարձրացնել ոստիկանության ծառայողների եւ աշխատողների աշխատավարձը: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած «2012-15 թ.թ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում» (նախագիծ):
Նշվել է, որ ոստիկանների աշխատավարձը դեռեւս ցածր է դատական համակարգի եւ դատախազության աշխատակիցների աշխատավարձից: Այն զիջում է նաեւ ԱՊՀ մի շարք երկրների ոստիկանության ածռայողների ամսական աշխատավարձերին:
Ներկայում ցածր է նաեւ ոստիկանության նյութական հագեցվածության աստիճանը: Այսպես՝ ներկայումս համակարգում շահագործվող տարբեր նշանակության (օպերատիվ, պարեկային, տնտեսական եւ այլն) ավտոտրանսպորտային միջոցներից շուրջ 1/3-որդը շահագործվում է 10 եւ ավելի տարի, իսկ դրանց 23 %-ը ֆիզիկական մաշվածության պատճառով արդեն իսկ ենթակա է դուրս գրման:
Ոստիկանության տարածքային բաժիններում 11 ոստիկանին բաժին է ընկնում 1 համակարգիչ, 6 ոստիկանին՝ 1 դյուրակիր ռադիոկապ:



























