Վանի պատմական բերդի (Տուշպա, Բիայնիլի) տարածքում դեռեւս անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել։

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ բռնկված հրդեհը կարճ ժամանակում տարածվել է բերդի անվտանգության աշխատակիցների համար նախատեսված խցիկին։

Դեպքի վայր մեկնած հրշեջ ջոկատներին հաջողվել է մարել կրակը, սակայն անվտանգության աշխատակիցների խցիկում հայտնաբերել են աշխատակիցներից մեկի այրված դին։

Հրդեհի եւ մահվան հետ կապված դատախազություն հետաքննություն է սկսել։