«Առաքելություն» կուսակցությունը որոշել է մասնակցել մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին:

Նրանց տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի մարտի 9-ի նիստում քննարկվեց Երեւանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: Հաշվի առնելով կուսակցության որդեգրած նպատակները, այս պարագայում՝ ի նպաստ Երեւան քաղաքի կայուն եւ համաչափ զարգացման գործնական դրսեւորում տալ կուսակցության ներուժին, ինչպես նաեւ նկատի ունենալով կուսակցության անդամների մասնագիտական հմտությունները՝ «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց`

մասնակցել Երեւանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին:

Նիստի ընթացքում այնուհետ քննարկվեցին նաեւ ավագանու ցուցակի ձեւավորման սկզբուքները, առաջիկա ընտրական գործընթացին վերաբերող հարցերի լայն շրջանակ»: