Քաղաքական հարցերը չպետք է լուծվեն հացադուլով: Այսօր` մարտի 11-ին, մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նրա խոսքով` ներքաղաքական խնդիրները պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով: «Հացադուլը ծայրահեղ եւ անցանկալի միջոց է»,-հավելեց Սուքիասյանն` ընդգծելով, որ նման քայլով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է ազդել Սահմանադրական դատարանի որոշման վրա:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ է հայտարարել: Ավելի վաղ` մարտի 4-ին նա եւ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դիմել էին ՍԴ` վիճարկելով նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն նախագահ է դարձել Սերժ Սարգսյանը:

ՍԴ-ն այսօր սկսել է այդ հայցերի քննությունը եւ որոշում պետք է կայացնի մինչեւ մարտի 14-ը: