Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի N2 դպրոցից մեկնարկել է  առաջին կին տիեզերագանց Վալենտինա Տերեշկովայի 50-ամյակին նվիրված հանրապետական միջոցառումների էստաֆետը:

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի  ներկայացուցչության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ դպրոցի 10-11-րդ դասարանցիներն իրենց դաս-շնորհանդեսը զուգակացել էին նաեւ Վալենտինա Տերեշկովայի ծննդյան օրվա հետ:

Հանրապետական էստաֆետը 2013 թ. կշարունակվի Հայաստանի բոլոր դպրոցներում: Էստաֆետն իրականացվում է  Ռուսաց լեզվի ուսուցիչների հայկական ասոցիացիայի, Ռուսաստանյան բուհերի շրջանավարտների միության  եւ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ռուսաց լեզվի ուսմնամեթոդական ռուսաստանյան կենտրոնի կողմից` Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ: