Ըստ «Հայկական ժամանակ» թերթի տեղեկությունների՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդին՝ Գուրգեն Դումանյանը պատրաստվում է առաջիկայում դոկտորական պաշտպանել եւ նրա դոկտորական աշխատանքը գրում է բոլորովին այլ անձ։ Այս առթիվ թերթը զրուցել է Գուրգեն Դումանյանի հետ.
«- Մենք տեղեկություն ուենք, որ Դուք դոկտորական եք ուզում պաշտպանել, ճի՞շտ է։
-Չէ, ժամանակս չի ներում, ցավոք սրտի, կուզենայի, բայց չեմ հասցնում, շատ ծանրաբեռնված եմ։
- Բայց ասում են, որ նույնիսկ թեման կա արդեն՝ «Բուժօգնության որակ եւ ֆինանսավորում»։
- Հա՞, ես չգիտեմ, տեղյակ չեմ, հետաքրքիր թեմա է, բայց ես այլ թեմայով կնախընտրեի պաշտպանել։
- Մենք նաեւ տեղյակ ենք, թե ով է գրում Ձեր դոկտորական աշխատանքը՝ Մարինե Մադիրյանը:
- Այդ տեղեկությունը միանշանակ չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Գ. Դումանյանը, նաեւ հավելել, որ Մարինե Մադիրյանին չի ճանաչում»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»։



























