Հայաստանի Սահմանադրական դատարանն, այսօր՝ մարտի 12-ին, ժամը 10:00-ին, շարունակել է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հայցերի քննությունը՝ նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

ՍԴ որոշումը պետք է կայացnի հայցն ստանալու պահից սկսած 10 օրվա ընթացքում, այսինքն վերջնաժամկետը մարտի 14-ին է:

Հիշեցնենք, որ հայցերի քննությունն սկսվել է մարտի 11-ին: Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը ՍԴ-ում ներկայացնում են փաստաբան Կարեն Մեժլումյանը եւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Իսկ Անդրիաս Ղուկասյանն ինքն է ներկայացնում իր հայցադիմումը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից որպես  պատասխանող կողմ ներգրավված են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը, եւ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը:

Գործող նախագահի շահերը ՍԴ-ում ներկայացնում է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ  ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

 

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am