«Միկա ցեմենտ» ընկերությունը պատրաստվում է շահագործել Արտանիշի մերգելային կրաքարերի հանքավայրը: Հանքավայրի շահագործման փորձագիտական եզրակացությունը տեղադրված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում:
Մերգելային կրաքարերը հումք են ցեմենտի արտադրության համար:
Արտանիշի հանքավայրը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Արտանիշ գյուղի մոտ, Շորժա երկաթուղային կայարանից 7 կմ հեռավորության վրա:




























