Այսօր` մարտի 12-ին՝ ժամը 09.15-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում, Սեւանում, Կոտայքում տեղում է ձյուն: Բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով: