Մարտի 12-ին, ժամը 1935-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 LV 747 համարանիշի եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 39 LL9 16 համարանիշի ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվելէ:

Տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 64-ամյա Վ. Մաթեւոսյանը: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` տուժածը տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` նրա առողջական վիճակը միջին ծանրության է:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան: