Մարտի 11-ին, ժամը 02.30-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում իրար  են բախվել «Մերսեդես» եւ «Սամանդ»  մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Սամանդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Մերսեդես»-ի վարորդը, թողնելով ավտովթարի վայրը՝  հեռացել է:

Կատարվում է քննություն: