Վրաստանի խորհրդարանի պատգամավոր եւ նախագահ Սահակաշվիլիի կողմնակից Գիվի Թարգամաձեն, ով Ռուսաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ է, գտնվում է Լիտվայում եւ առայժմ մտադիր չէ վերադառնալ Թբիլիսի:
Թարգամաձեն «9-րդ ալիքին» հայտնել է, թե չի ցանկանում քաղաքական ապաստան խնդրել Լիտվայում: պատգամավորը նշել է, թե կբողոքարկի ռուսական կողմի որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Անցած շաբաթ Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտնել էր, թե Ինտերպոլը սկսել է Թարգամաձեի հետախուզումը, ով ռուս իրավապահների կողմից մեղադրվում է Ռուսաստանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:




























