Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանը դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով մերժել նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի ներկայացրած հայցերը: Այդ մասին նա հայտնել է ՍԴ-ում ընթացող նիստի ժամանակ` մարտի 12-ին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Երկու դիմումն էլ համարում եմ անհիմն եւ խնդրում եմ դատարանին մերժել դրանք»,- ասել է Մուկուչյանը:

Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 4-ին դիմել էին ՍԴ` «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հայցերով: