«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 12-ին դոլարի առուվաճառքի գործարքներ չեն կայացել; Այնուամենայնիվ՝ դոլարը պահպանում է աճի միտումը՝ դոլարի նկատմամբ պահանջարկ է ձեւավորվել նույնիսկ 413 դրամով, սակայն համապատասխան առաջարկ չի եղել:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 412 դրամ, վաճառքի նվազագույն փոխարժեքը 413 դրամն է: Forex միջազգային շուկայում դոլարն, ընդհանուր առմամբ, ամրապնդվում է եվրոյի եւ բրիտանական ֆունտի նկատմամբ; Աշխարհում լավատեսորեն են վերաբերում ԱՄՆ տնտեսության վերականգնման հեռանկարներին: Եվրոն այսօր սակարկվել է 1.30 դոլարի մակարդակին մոտ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը փոքր-ինչ նվազեցրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,7499 ռուբլի:



























