NEWS.am-ի թղթակցին հայտնի է դարձել Երեւանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԲՀԿ ցուցակը գլխավորելու է Վարդան Օսկանյանը, երկրորդ հորիզոնականում ՄԱԿ առաջնորդ, ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն է, 3-րդում` ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը:

ԲՀԿ-ին մոտ կանգնած NEWS.am-ի աղբյուրը հայտնեց, որ համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնելու է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, դասախոս Արամ Սաֆարյանը, 5-րդը` Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, 6-րդը` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին ղեկավար Թամարա Պողոսյանը: ԲՀԿ ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնում է հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյան, 8-րդը` ԲՀԿ կանանց խորհրդից Մարինա Մարգարյանը, 9-րդը` Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը, 10-րդը` ավագանու անդամ Պողոս Փլավչյանը:

Մեր աղբյուրը նշեց, որ սա ԲՀԿ համամասնական ցուցակի նախնական տարբերակն է, առաջիկա օրերին այն վերջնական տեսքի կբերվի, սակայն հնարավոր է` որեւէ էական փոփոխություն չլինի: Ինչ վերաբերում է միասնական ցուցակով հանդես գալուն, ապա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հակված է մասնակցել առանձին ցուցակով, կամ էլ կարող են մյուս ուժերը միավորվել ԲՀԿ-ի շուրջ: