Ազգային ժողովի 20 պատգամավորներ միլիոնատեր են, նրանք միասին ավելի քան 1 մլն դոլար եկամուտ են հայտարարագրել:«Մանդատ» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում հետազոտություն է անցկացրել եւ պարզել, որ միլիոնատերերի առաջին հնգյակում են չորս ԲՀԿ-ականներ` Գագիկ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը, Գրիգորի Մարգարյանը եւ ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը, որը իր կարողություններով զիջում է միայն Գագիկ Ծառուկյանին:
Ինչ վերաբերում է խմբակցություններին, ապա ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նշեց, որ ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն է, որի 36 պատգամավորներ միասին հայտարարագրել են շուրջ 98,1 մլն դոլար եկամուտ: ԲՀԿ-ի կարողությունը երկու անգամ գերազանցում է Հանրապետական խմբակցության կարողությանը: Իսկ «Ժառանգություն» խմբակցության 5 պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցներն ամենահամեստն են` 118 հազար ԱՄՆ դոլար:



























