Մարտի 12-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի երկաթբետոնե կառուցատարրերի արտադրման գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.05-ին, մարվել` 14.13-ին: Այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք եւ ջերմոցի պոլիէթիլենային ծածկ(20 քմ):




























