«Իքս-Գրուփ» բազմաճյուղ կոնցեռնը մտադիր է 4-աստղանի հյուրանոցային համալիր կառուցել Երեւանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Հրազդանի կիրճում: Հյուրանոցը պետք է կառավարվի համաշխարհային առաջատար հյուրանոցային բրենդերից մեկի կողմից:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում տեղակայված տեղեկատվության՝ ծրագիրն իրականացնում է  «Իքս-գրուպի» կազմի մեջ մտնող Սասնա Երկիր» ընկերությունը: Հյուրանոցային համալիրը կտեղակայվի Հաղթանակ կամրջի մոտակա տարածքում, որտեղ «Իքս-Գրուփը» 9000 քառ. մետր սեփական հողակտոր ունի: Երեւանի քաղաքապետարանն արդեն հավանություն է տվել Ճարտարապետական նախագծին եւ հյուրանոցի բարձրությանը: