Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ մարտի 12-ին, Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հաստատել էր Հայաստան այցելելու իր հրավերը, ինչպես նաեւ Ռուսաստանի կողմից օգնության եւ աջակցության հույս է հայտնել:

ՌԴ նախագահի քաղաքից դուրս գտնվող նստավայրում տեղի ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ իր այցելությունը Ռուսաստան առաջին արտասահմանյան այցելությունն է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո եւ նշել է, որ դա օրինաչափ է: «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ դրանով ամեն ինչ ասված է»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Մենք բացառիկ արդյունքների ենք հասել բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունում, տնտեսությունու, ռազմական ոլորտում, հումանիտար եւ ինտերգացիոն գործընթացներում»,-ընդգծել է ՀՀ նախագահը: Նա նաեւ երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի նախագահին՝ «վերջին հանդիպման պահից ի վեր ռազմական ոլորտում առաջընթացի» համար:

Սերժ Սարգսյանը նշել է, որ առաջընթաց կա նաեւ տնտեսությունում եւ Ռուսաստանի կողմից օգնության եւ աջակցության հույս է հայտնել:

«Եվս մեկ անգամ հաստատում եմ պետական այցով Հայաստան գալու իմ հրավերը»,-հավելել է նա: