Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Շվեդիա այցի ժամանակ նրան ուղեկցող ոստիկաններից մեկը ընկել է սառցապատ ջրանցքը եւ մահացել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը այցելել է Շվեդիայի թագավորական պալատ, այդ ընթացքում Գյուլին ուղեկցող ոստիկաններից մեկը մոտոցիկլետը կայանելու ժամանակ ընկել է սառցակալած ջրանցքի մեջ։
45-ամյա ոստիկանը չի կարողացել արագ դուրս գալ ջրանցքից եւ հիվանդանոցում մահացել է։




























