Ես այցելեցի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել, որպես հայ, անկախ նրանից, թե նա ամերիկամետ գործիչ է, թե՝ ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Կոմկոսւի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ: «Ես հետաքրքրվեցի նրա առողջությամբ, հետագա պլաններով, խորհուրդ տվեցի ոչ մի դեպքում արյունահեղություն թույլ չտալ, թեեւ, իհարկե, դրանում մեծ դեր պետք է խաղան նաեւ երկրի իշխանությունները»,-նշեց Թովմասյանը:

Նա նաեւ հավելեց, որ ինքն այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ թեեւ մեծ գաղափարախոսական տարբերությանը եւ լուրջ, սկզբունքային տարաձայնություններին, քանի որ անհանգստացել է նրա առողջության համար: