Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 54-ամյա Չինար Խ.-ն իր բնակարանը վարձակալության է հանձնել՝ իմանալով հանդերձ, որ իր բնակարանում մարմնավաճառությամբ են զբաղվելու: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 54-ամյա Չինար Խ.-ն Գ. Միքայելյանին տրամադրել է բնակարան` մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Քրեական գործ է հարուցվել 262 հոդվածի  1-ին մասով` պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որեւէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձեւով նպաստելը: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով, կամ կալանքով` մինչեւ 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը:Որոշումը ուղարկվել է կողմերին մարտի 11-ին: Առաջիկայում կնշանկվի դատաան քննությնա օրը: