«Օբորոնսերվիսի» աղմկահարույց գործով, որտեղ որպես վկա անցնում է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը, մոտ ժամանակներս կարող է լուրջ շրջադարձ տեղի ունենալ:
Նախկին նախարարը անձամբ է խնդրել, որ իրեն նորից հարցաքննեն եւ նոր ցուցմունքներ է տվել «Օբորոնսերվիսի» գործով, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրը:
Սերդյուկովն այսօր՝ մարտի 12-ին, օրվա երկրորդ կեսին, գնացել է Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր ռազմական քննչական վարչություն:
«Այս գործի շրջանակներում շատ հետաքրքիր նյութեր են ստացվել, որոնք թույլ կտան պարզություն մտցնել նախկին նախարարի գործունեության գնահատականում»,-հայտաարել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ Նոր նյութերը կարող են փոխել նախկին նախարարի պաշտպանության մարտավարությունը:
Մինչեւ վերջերս Սերդյուկովն ամբողջությամբ հերքում էր իր առնչությունը չարաշահումներին, պնդելով, որ գործել է օրենքի շրջանակներում:




























