«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը շատ լավ է արել՝ խորհրդարանական ուժերին մանդատները վայր դնելու առաջարկ է անելով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, հավելելով, որ ինքը տեղյակ չէ, թե Արամ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը  ինչ ենք քննարկել:

«Շատ լավ է արել: Ցանկացած քաղաքացի ազատ է հրապարակային հայտարարություններ անել»,-ասաց Ջհանգիրյանը, ով հրաժարվեց պատասխանել այլ հարցերի:

Երեկ Ազատության հրապարակում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը կարծիք էր հայտնել, թե Ազգային ժողովում խմբակցություններ ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է վայր դնեն մանդատները եւ դուրս գան խորհրդարանից: