Երեկ «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին հայտնի է դարձել, որ մայիսի 5-ին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններում հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Դա, սակայն, այն պարագայում, եթե միասնական ցուցակի շուրջ բանակցությունները վերջնականապես տապալվեն: Այս օրերին քննարկվում է նաեւ` մինչեւ ընտրությունները հետընտրական դաշինքի մասին հայտարարություն անելու հնարավորությունը»,- գրում է «Հայկական ժամանակը»: