Վրացի նախարարների աշխատավարձերը կրճատվել են 12 տոկոսով եւ կազմել 6 հազար 300 լարի (մոտ 3,8 հազար դոլար): Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի որոշմամբ, նախարարների աշխատավարձերը վճարվելու են տարեկան մեկ անգամ:
Հաղորդագրության մեջ ասվում է, թե կառավարությունը հրաժարվում է նախորդ իշխանության պրակտիկայից, երբ նախարարներն ամեն ամիս կամ ամիսը մի քանի անգամ իրենց պարգեւավճարներ էին գրում: «Վարչապետի որոշմամբ նախարարների աշխատավարձերի համար ավելի քիչ գումարներ են հատկացվելու նախորդ տարիների համեմատությամբ եւ այդ տեղեկատվությունը լիովին թափանցիկ է լինելու»,- նշել են մամուլի ծառայությունից:



























