Մարտի 12-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել է 1977 թ. ծնված Արտյոմ Հ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա փետրվարի 26-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի Պրիմորսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 30-105 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) եւ 222 հոդվածի 1-ին մասի (զենք, զինամթերք ապօրինի ձեռք բերելը, պահելը, փոխադրելը) մեղադրանքով:




























