Զատկի տոներին ընդառաջ ձվի եւ ձկնամթերքի շուկայում նկատվորմ են չափավոր թանկացումներ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր՝ մարտի 13-ին ասաց, որ բոլոր ձու արտադրողներին եւ խոշոր սուպերմարկետների ներկայացուցիչներին հրավիրել են ՏՄՊՊՀ եւ զգուշացրել, որ գների չհիմնավորված բարձրացումները մրցակցության մասին օրենսդրության կոպիտ խախտումներ են: Ըստ Ա. Շաբոյանի՝ ձվի արտադրության ոլորտում կան խոշոր ընկերություններ, եւ չհիմնավորված գնային թանկացումները կդիտարկվեն որպես գերիշխող դիրքի չարաշահում; Ա. Շաբոյանը նշեց, որ ձվի գնի որոշ բարձրացում կա, ներկայում ուսումնասիրվում են ձու արտադրողների կողմից ներկայացված փաստարկները:
Ինչ վերաբերում ձկնամթերքի շուկային, ապա Ա. Շաբոյան ասաց, որ վերջերս են ավարտել այս շուկայի ուսումնասիրությունները, եւ գրանցել են 2 գերիշխող դիրք գրավողների՝ «Յունիֆիշ» եւ «Մասիս ձուկ»:
«Վերջին օրերին սկսել ենք հետեւել նրանց գնային քաղաքականությանը, սա նոր շուկա է մեզ համար, նախկինում երբեք չենք ուսումնասիրել: Հիմա փոքր գնային բարձրացում կա»,- ասաց Ա. Շաբոյանը:



























