Այսօր՝ մարտի 13-ի առավոտյան Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած ընդդիմության առաջնորդ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ նրանք առանձին զրույց են ունեցել:
«Ժառանգության» անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը տեղյակ չէին, թե ինչի մասին են նրանք զրուցել, իկ ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր հարցերին կպատասխանի այսօր ժամը 17-ին կայանալիք ասուլիսի ժամանակ:
Արմեն Մարտիրոսյան NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ այս գիշեր եւս թույլ չեն տվել Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել:
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ նրանք երկար ժամանակ է, զրուցում են:




























