Պսկովի մերձակայքում դիահերձարանի միջադեպը, որտեղ դեռ ողջ տղամարդուն սառցախցիկում էին տեղադրել, տեղի էր ունեցել, քանի որ անձնակազմը խառնել էր երկու տղամարդկանց մարմինները:
Ըստ հետաքննության՝ փետրվարի 4-ին Սեբեժսկի շրջանում ֆելդշերը հաստատել էր տեղի բնակչի մահը: Տղամարդուն դիահերձարան էին հասցրել եւ տեղադրել սառցախցիկում: Փորձաքննությունը ցույց էր տվել, որ դիահերձարան նրան դեռեւս ողջ են բերել:
Ըստ ստուգման նախնական արդյունքների՝ մահացածների հարազատները նրանց մարմինները դիահերձարան ինքնուրույն են բերել եւ այնտեղ թողել բժիշկների բացակայությամբ: Դրա հետեւանքով շփոթմունք է տեղի ունեցել, եւ մարմինները խառնվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Երբ մարմինները դիահերձարան են բերում, իսկ տեղում բժիշկներ չեն լինում, հարազատներն անձամբ վերցնում են բանալիները եւ դիակները ներս տանում, դա պարզապես անթույլատրելի է», - ասված է նահանգապետ Անդրեյ Տուրչակի հաղորդագրության մեջ:



























