Այսօր՝ մարտի մարտի 13-ին, տեղացած ուժեղ քամին լուրջ վնասներ է հասցրել Հայաստանի մի շարք բնակավայրերի, այդ թվում նաեւ Լոռիի մարզի Լեռնանցք գյուղին:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 12:49-ին Լոռիի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց Լոռիի մարզի Լեռնանցք գյուղում վնասվել է տներից մեկի տանիքը: Քամին այնքան ուժեղ է եղել, որ տանիքի թիթեղները ավելի քան 50 մետր հեռավորությամբ ընկել ու վնասներ են հասցրել նաեւ հարեւանի տանը:
Դեպքի վայր են մեկնել Լոռիի մարզային փրկարարական վարչության եւ Լոռիի մարզպետարանի աշխատակիցները: Կատարվել է դեպքի վայրի զննություն, արդյունքները կներկայացվեն Լոռիի մարզպետին:


Լուսանկարներն՝ Էդվարդ Արզումանյանի



























