Այսoր՝ մարտի 13-ին, հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Ժամը 16:00-ի սահմաններում, Լոռիի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկի բնակիչ, 80-ամյա Կառլեն Մ.-ին գտել են նշված շենքի մոտ գտնվող իրեն պատկանող տնակում՝ կախված վիճակում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի օպերատիվ խմբերը՝ Բազումի ոստիկանապետ Արա Կարապետյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




























