Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը զգուշացրել է թիմի ֆուտբոլիստներին, որ ֆրանսիական «Լիոնի» հետ երկու խաղերից բաղկացած առճակատումը դյուրին չի լինի։

Ճիշտ է, Զիդանը համարում է, որ սա արդեն այն «Լիոնը» չէ, որը 7 անգամ Ֆրանսիայի չեմպիոն դարձավ, սակայն համոզված է, որ «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները ստիպված կլինեն բավականաչափ ջանքեր գործադրել՝ համապատասխան արդյունքի հասնելու համար։

«Լիոնը» հեշտ մրցակից չի լինի։ Ճիշտ է, սա արդեն այն թիմը չէ, որ 7 անգամ Ֆրանսիայի չեմպիոն հռչակվեց, սակայն նրանից զգուշանալ է պետք։ Անկասկած, դրանք շատ գեղեցիկ խաղեր կլինեն", — ասաց համաշխարհային ֆուտբոլի լեգենդը։

Զիդանը միաժամանակ համոզված է, որ «Ռեալը» ունակ է 10-րդ անգամ իր պատմության մեջ հաղթել Չեմպիոնների լիգայում։