Թունիսում ինքնահրկիզման փորձ կատարած 27-ամյա Ադել Կեդրին ստացված վնասվածքներից մարտի 13 –ին մահացել է հիվանդանոցում: Նշվում է, որ դա կարող է առաջացնել ընդդիմության ցասումը երկրի իսլամիստական կառավարություն նկատմամբ:

Ինքնահրկիզման այս փաստը ստիպել է հիշել երկու տարի առաջ Սիդի Բուզիդում  նմանատիպ միջադեպը, որը  դարձավ «արաբական գարնան» սկիզբը:

Կեդրիի մահը տեղի է ունցել այն ժամանակ, երբ նշանակված, բայց դեռ պաշտոնում չհաստատված վարչապետ Ալի Լարաեդհը փորձում է  Հիմնադիր ժողովից վստահության  քվե ստանալ իր  իսլամիստական կառավարության համար: