Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգության» ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ տեղյակ չէ, թե ինչ են զրուցել:
Իսկ Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղարը` Աննա Մկրտչյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որպես բարի կամքի դրսւեորում` Խաչատուր Սուքիասյանն այցելել է նրան, հետաքրքվել առողջությամբ, թե ինչպես է իրեն զգում եւ այլն:



























