Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 17:30-ի սահմաններում Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 133 կմ հատվածում միմյանց են բախվել Իջեւան քաղաքի բնակիչ Ժորա Չիբուխչյանի վարած «BMW 525» մակնիշի 10 ՏՍ 344 համարանիշի եւ Աչաջուր գյուղի բնակիչ Մհեր Ղալթախչյանի վարած «Հոնդա» մակնիշի՝ 82 QQ 888 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարից հետո «Հոնդան» բախվել է նշված հատվածում կայանված Կոթի գյուղի բնակիչներ Հովսեփ Բաբլումյանին պատկանող «ՎԱԶ-21011» մակնիշի 36 ԼՏ 551 համարանիշի եւ Գառնիկ Աբրահամյանին պատկանող <«ՎԱԶ-2107» մակնիշի՝ 04 ՍՏ 549 համարանիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2107» մակնիշի 04 ՍՏ 549 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Գառնիկ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկանները, ինչպես նաեւ Տավուշի մարզի քննիչ Արման Իսախանյանը, ում հանձնարարականով բոլոր ավտոմեքենաները տեղափոխվել են Իջեւանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:




























