Արդարադատության խորհուրդը որոշել է դիմել Հայաստանի նախագահին` Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ դատավորը նախկինում եւս ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, որպես կարգապահական տույժ նրա նկատմամբ կիրառվել էր խիստ նկատողություն, որը զուգորդվել է մեկ տարի ժամկետով նրա աշխատավարձի 15 տոկոս պահումով:

Այս անգամ Արդարադատության խորհուրդը գտել է, որ դատավորը չկարճելով մի քաղաքացիական գործով վարույթը, թույլ է տվել օրենքի նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտում, որը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում: