ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը Հայաստանում 2009թ արդյունահանել է 476 հազար 200 տոննա հանքաքար եւ այդ տարվա ընթացքում արտադրել է 944 կգ 369 գրամ ոսկի, ինչը կազմում է 30 հազար 362 տրոյական ունցիա:
Ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ներկայումս ամսական արդյունահանվում եւ վերամշակվում է միջինը 40 հազար տոննա հանքաքար, որը կազմում է 30-40 հազար տրոյական ունցիա:
Ներդրումային ծրագրերի իրականացումը ընկերությանը հնարավորություն կտա մոտակա մի քանի տարիների ընթացքում ամսական երեք անգամ ավելացնել հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման ծավալները` ներկայիս 45 հազար տոննայից հասցնելով մինչեւ 150 հազար տոննայի:
Ներկայումս ԳեոՊրոՄայնինգ-ը նախագծային ինստիտուտների հետ բանակցություններ է վարում ներկայիս գործարանի վերակառուցման հարցի վերաբերյալ:



























