«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, պատասխանելով հարցին` ինչպե՞ս է ՀԱԿ-ը մասնակցելու ավագանու ընտրություններին, հայտարարել է. «Կոնկրետ ՀԱԿ-ի համար դժվար է լինել զուգահեռաբար եւ այս տրանսֆորմացիոն գործընթացների մեջ (խոսքը ՀԱԿ կուսակցության ձեւավորման եւ այդ թեմայով սպասվելիք միջոցառումների մասին է.-խմբ.), եւ մասնակցել ավագանու ընտրություններին: Բայց մենք պատրաստ ենք ուժերի եւ կազմակերպական ռեսուրսների լարումով դա անել, որովհետեւ տեսնում ենք այդ ընտրություններում ճեղքման լուրջ շանս: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք ձեւավորել կուսակցությունը, հետո նոր մասնակցել ընտրություններին, բայց ունենք այն, ինչ ունենք` այդ ժամանակը մեզ տրված չէ, քաղաքական գործընթացները թելադրում են ակտիվ մասնակցություն, եւ ուրեմն` մենք պետք է համատեղենք այս գործընթացները` ՀԱԿ կուսակցության ձեւավորումն ու ընտրություններում հաղթանակի ակնկալիքով ընտրություններին մասնակցել: Մենք հիմա զբաղված ենք ընտրացուցակի կազմմամբ»»,- մեջբերում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։
«Չորրորդ ինքնիշխանություն». ՀԱԿ-ը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին
Տեղադրություն




























