Դատապարտյալ Հայկ Գալստյանը  կարել է աչքերը ու հացադուլ հայտարարել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:

Հայկ Գալստյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Հրազդանի» քրեակատարողական հիմնարկ, քանի որ այնտեղի դատապարտյալ է:  Գոռ Ղլեչյանի խոսքով՝ դատապարտյալն անօրինական պահանջ է ներկայացնում եւ հիմա էլ ցանկանում է տեղափոխվել  դատապարտյալների հիվանդանոց:

Նշենք, որ  Հայկ Գալստյանը դատապարտվել է խարդախության հոդվածով: