Սանկտ Պետերբուրգում ռուսաստանցի սկանդալային ռեժիսոր եւ գործարար Սերգեյ Պրյանիշնիկովի բնակարանում ոստիկանության աշխատակիցները եւ արագ արձագանքման հատուկ ջոկատի մարտիկները վերջին տարիների խոշորագույն ընդհատակյա խաղային հաստատությունն են բացահայտել: 500 քմ մակերեսով սրահում պոկերի մի քանի սեղաններ կային եւ երկու ռուլետկաներ:
Հաստատությունում 60 այցելու է եղել, նրանց ինքնությունը ճշտվում է: Հյուրերին սպասարկում էր խաղատան 10 հոգանոց անձնակազմը: Գործում էր խոհանոց եւ թանկարժեք ալկոհոլի առաքում: Հաստատությունը միայն «յուրայինների» համար էր, նոր մարդկանց մուտքը հնարավոր էր դառնում նախնական խորհրդատվությունից հետո, գրում է Life News-ը:
Հայտնի է, որ սեփականությունը Սերգեյ Պրյանիշնիկովի անվամբ է գրանցված, որը քանիցս հայտնվել է իրավապահների տեսադաշտում: 2000թ. նրան փորձել էին դատել պեռնկագրական նյութեր տարածելու համար, սակայն գործն այդպես էլ դատարան չէր հասել: Պրյանիշնիկովը հայտնի էր նաեւ նրանով, որ հարյուրավոր մարդկանց ու ոստիկանների աչքի առաջ պոռնոֆիլմ էր նկարահանել՝ հենց «Պղնձե հեծյալը» արձանի դիմաց, իսկ 2003թ. առաջադրվել էր Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի թեկնածու:




























