Մարտի 13-ին, ժամը 12.45-ին սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երեւան ճանապարհի 22-րդ կմ-ին բախվել է «Օպել-Վեկտրա», ապա` «Հոնդայի Աքուրա» մակնիշի ավտոմեքենաների:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21011»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























