Եթե ընտրությունները կեղծված են եղել, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն իրավունք չունի իրեն նախագահ հռչակել: Այս մասին, այսօր` մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԴՀԿ (Լյուդմիլա Սարգսյանի թեւ) համակարգող Գուրգեն Եղիազարյանը եւ ավելացրեց, որ այս դեպքում պետք է խոսել միայն նոր ընտրությունների մասին:
Դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է ասել, որ Րաֆֆի Հովհաննսիյանն է ընտրվել, նա արձագանքեց. «Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի խնդիրն է: Իմ խնդիրն էլ նա է՝ ասել, որ չի ընտրվել: Ոչ մեկն էլ չի ընտրվել»:
Հարցին, թե այդ դեպքում 2008-ին ինչպես էին ասում, որ Լեւոն Տեր-Պետորսյանն է ընտրվել, Եղիազարյանը պատասխանեց. «Այն ժամանակ ընտրատեղամասերում սկսեցին առեւանգել մեր վստահված անձանց, որոնց մեջ երիտասարդ աղջիկներ կային: Գալիս էին քառակուսի գլխով տանում գցում էին իրենց ջիպի մեջ: Զանգ եմ տվել դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, ասացի հիվանդանոցում չորս երեխա կա գլխի ծանր կոտրվածքներով: Ամեն ինչ արեցին, որ նրանց ծնողները լացով կոցով գան իրենց երխաներին տանեն»,- պատմեց Գուրգեն Եղիազարյանը: Ավելացրեց նաեւ, որ շուրջ երեսուն ընտրատեղմասում է եղել եւ մինչեւ 11.30 արկղերի հիթսունից ավելի տոկոսը լցված էր:
«Սրանք չէին հասցրել մատյաններում լցրածի գոնե տասը տոկոսը արձանագրել: Հիմա ես չեմ կարող ասել Անդրիաս Ղուկասյանն է ավելի շատ ձայն հավաքել, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե խոսում ենք կեղծված ընտրությունների մասին»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:



























