Lifenews պարբերականը հայտնել է երեխաների անունները, որոնք տուժել են Օրենբուրգում դպրոցական ավտոբուսի վթարից: Նրանց թվում կա նաեւ մեր հայրենակիցը` 11-ամյա Շումանյան Լ.Վ.-ն: Հաղորդվում է, որ երեխան գլխուղեղի ցնցում եւ աջ ծնկի վնասվածք է ստացել:
Նշենք, որ վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով Օրսկ-Յասնի մայրուղու վրա: Ավտոբուսում 14 երեխա է եղել (11-12 տարեկան), նաեւ նրանց ուղեկցող երեք չափահասներ ու վարորդը: Ավտոբուսը 5-րդ դասարանցիների ֆուտբոլային թիմը Յասնի գյուղից Օրսկ էր մեկնում մրցման:
ԶԻԼ-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ ճակատով բախվել ավտոբուսին: Վթարից տուժել են հինգ երեխաներ եւ մի մանկավարժ: Նաեւ տուժել է վարորդներից մեկը, նրա մոտ գլխի վնասվածք է եղել: Երեխաների մեծ մասը, բարեբախտաբար, միայն կապտուկներ եւ սալջարդներ են ստացել:






























