Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այցելել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն, թե այցը, թե նրանց առանձնազրույցը քաղաքական ենթատեքստ չի ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը եւ ավելացրեց, որ մտահոգված է Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակով:
«Ես այցելել էի պարոն Հովհաննիսյանին իմ մարդկային աջակցությունը հայտնելու: Ընդամենը ուզում եմ, որ իր առողջությանը վնաս չհասցի, քանի որ ինքը պետք է ընտանիքին եւ գործընկերներին»,- ասաց Նաիրա Զոհրաբյան՝ հավելելով, որ վաղուց է ճանաչում Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջը եւ նրանց որդուն` Կարինին:




























