Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստան այցի նպատակը  Ռուսաստանի հետ ռազմավարական միության կարեւորության հաստատումն էր: Այդ մասին այսօր՝ մարտի 14-ի մամուլի ասուլիսում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Քննարկվող հարցերի թվում առանձնացվել է ռազմական-ռազմավարական համագործակցության հարցը: Նաեւ հաշվի առնելով Ռուսաստանի նոր  պաշտպանության նախարարի  վերջին այցը Երեւան՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի այդ ոլորտում առկա խնդիրների ֆոնին, կապված Գաբալայի ՌԼԿ-ի հետ, այդ ոլորտի շեշտադրումը Հայաստանի  եւ Ռուսաստանի  փոխհարաբերությունների մակարդակի որոշակի աճ է նախատեսում», - ընդգծել է  քաղաքագետը: Նա նաեւ հավելել է, որ տվյալ այցի ընթացքում քննարկվել է գազի սակագինը, որն, անշուշտ, կբարձրանա, սակայն Հայաստան ի համար ընդունելի կլինի:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am