Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին առաջարկել է Թբիլիսիում հայ-վրացական մեծ գործարար ֆորում կազմակերպել: Միաժամանակ, նա առաջարկել է այդ ֆորումին գործարարներ հրավիրել ոչ միայն Հայաստանից, այլեւ գործարար հայեր ողջ աշխարհից:
Այսօր՝ մարտի 14-ին, տարածաշրջանային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Իվանիշվիլին հայտարարել է, որ քննարկել է այդ հարցը խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների եւ իր քաղաքական թիմի անդամ Ռուսլան Պողոսյանի հետ:
«Մենք ուզում ենք այստեղ հրավիրել ոչ միայն Հայաստանում եւ Վրաստանում գործող հայ եւ վրացի գործարարների, այլեւ հայ գործարարների ողջ աշխարհից»,-ասել է նա, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:
Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ այդպիսի ֆորումը թույլ կտա լուրջ ներդրումներ ներգրավել Վրաստան:



























